Մատչելիության հղումներ

Մոսկվան ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում պահպանել համաձայնությունները


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում պահպանել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունները, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ: Կոչերին կողմ ենք անում պահպանել մարտական բախումների անհապաղ դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները, թույլ չտալ այդ պայմանավորվածության խախտումներ, և, անշուշտ, շահագրգռված ենք, որպեսզի քաղաքական ուղու վրա դիտարկվեն դրական տեղաշարժեր այդ անչափ բարդ հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG