Մատչելիության հղումներ

Քրգործ՝ մարտական դիրքում ՊԲ պայմանագրային զինծառայողի մահվան փաստով


Ապրիլի 10-ին ժամը 2:15-ի սահմաններում Պաշտպանության բանակի N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանը գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում:

Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում՝ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG