Մատչելիության հղումներ

Հնդկական տաճարում բռնկված հրդեհը ավելի քան հարյուր մարդու կյանք է խլել


Փրկարարական աշխատանքներ Պուտինգալ տաճարում, 10-ը ապրիլի, 2016թ․

Փրկարարական աշխատանքներ Պուտինգալ տաճարում, 10-ը ապրիլի, 2016թ․

Հնդկաստանի Պուտինգալ տաճարում բռնկված ուժեղ հրդեհի պատճառով ավելի քան 100 մարդ է զոհվել:

Հարավային Կերալա նահանգի Գլխավոր նախարար Օոմեն Քանդին լրագրողներին ասել է, որ զոհվել է 102 մարդ, 280-ը՝ վիրավորվել է:

Կրակը բռնկվել է երեկ երեկոյան հրավառության ժամանակ, վանքի գմբեթը փլուզվել է՝ դառնալով շատերի մահվան պատճառ:

Հրդեհը հաջողվել է զսպել միայն առավոտյան և փրկարարները սկսել են փլատակների տակ մնացած անձանց որոնողական աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG