Մատչելիության հղումներ

logo-print

Բրյուսելի ահաբեկչության հեղինակները հարձակում էին ծրագրում Ֆրանսիայում


Բելգիա – Ոստիկանները կասկածյալի են ձերբակալում Անդերլեխտում, Բրյուսելի մերձակայքում, 8-ը ապրիլի, 2016թ․

Բելգիա – Ոստիկանները կասկածյալի են ձերբակալում Անդերլեխտում, Բրյուսելի մերձակայքում, 8-ը ապրիլի, 2016թ․

Բելգիայում գործող ահաբեկչական խմբավորումը նոր հարձակում էր նախապատրաստվում Ֆրանսիայում, սակայն ծրագրերը փոխել է և ահաբեկչություն իրականացրել Բրյուսելում այն բանից հետո, երբ ֆրանսիացի իրավապահները «անսպասելիորեն» արագ առաջընթաց են գրանցել անցած տարվա նոյեմբերին Փարիզում իրականացված ահաբեկչության կազմակերպիչներին հայտնաբերելու ուղղությամբ:

«Անակնկալի գալով քննության արագ ընթացքից, նրանք հապճեպ որոշում են կայացրել հարձակումն իրականացնել Բրյուսելում», - այսօր ասել է Բելգիայի դաշնային դատախազությունը:

Քննիչները բացահայտել են մարտի 22-ին Բրյուսելում և նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչական հարձակումներ իրականացրած խմբին: Ապրիլի 9-ին Բելգիայի իշխանությունները չորս անձի մեղադրանք ներկայացրեցին «ահաբեկչական սպանությունների» և «ահաբեկչական խմբի գործունեությանը մասնակցելու» կասկածանքով: Չորս կասկածյալներից մեկը Մոհամեդ Աբրինին է, ով մեղադրվում է Փարիզում 130 մարդու կյանք խլած ահաբեկչության կազմակերպման մեջ և մինչև այժմ հետախուզության մեջ էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG