Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանը ոտնահարել է միջազգային իրավունքի նորմերը․ ԼՂ և ՀՀ խորհրդարանականներ


Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի խորհրդարանների պետական-իրավական հարցերի հանձնաժողովներն այսօր համատեղ հայտարարություն են արել ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների իրականացման հետևանքով մարդկության դեմ կատարած հանցագործությունների վերաբերյալ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը ոտնահարել է միջազգային իրավունքի նորմերը՝ պատերազմ վարելու արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելով:

«Հարձակման հիմնական թիրախ է դարձել սահմանամերձ և խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությունը: Ադրբեջանական բանակն իր զինանոցում գտնվող բազմաթիվ զինատեսակներից («ՄՄ-21» (Գրադ) տիպի հրթիռահրետանային կայանք և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ամենատարբեր տրամաչափի հրետանային միջոցներ (այդ թվում՝ 152մմ հրանոթներ), ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր, Մի-24 գրոհային ուղղաթիռներ, տանկեր ու այլ կարգի զրահատեխնիկա, գրոհային անօդաչու թռչող սարքեր) հրթիռա-հրետակոծման է ենթարկել ԼՂՀ մի շարք բնակավայրեր, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ, կանայք և ծերեր»:

Ըստ Ղարաբաղի և Հայաստանի խորհրդարանականների, Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան խաղաղության և մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն է:

«Ղարաբաղի և Հայաստանի խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները հայտարարում են, որ վճռական են տրամադրված վերոնշյալ բոլոր հանցագործությունները, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներն ուսումնասիրելու և դրանց արդյունքներն, ընդունված կարգով, միջազգային հանրությանը ներկայացնելու համար», - ԼՂ ԱԺ-ի հաղորդմամբ, ասված է հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG