Մատչելիության հղումներ

«Հրատապ քայլեր են հարկավոր իրադրության կայունացման համար»․ Նալբանդյան


Լուսանկարը՝ ԱԳՆ-ի

Լուսանկարը՝ ԱԳՆ-ի

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ համանախագահները Հայաստանի արտգործնախարարին տեղեկացրել են Ստեփանակերտում` Ղարաբաղի իշխանությունների և Բաքվում` Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների մասին։

«Բոլորի համար ակնհայտ է, որ այս հարձակումը նախօրոք ծրագրված և նախապատրաստված գործողություն էր։ Բաքուն Լեռնային Ղարաբաղի դեմ կիրառեց իր կուտակած հարձակողական ողջ զինանոցը, որը ձեռք էր բերվել վերջին տարիներին։ Տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք բազմաթիվ անգամ զգուշացրել ենք միջազգային հանրությանը, համանախագահ երկրներին. Բաքվի՝ ուժի կիրառման սպառնալիքներին չհակազդելու դեպքում դրանք կարող են բերել այնպիսի հետևանքների, որոնց ականատեսը մենք դարձանք այս օրերին»,- ասել է Նալբանդյանը:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով լուրջ հարված է հասցվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Նախարարի խոսքերով՝ հրատապ քայլեր են հարկավոր իրադրության կայունացման համար։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել այս ուղղությամբ գործադրվող քայլերի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG