Մատչելիության հղումներ

logo-print

«Ընթանում է լրատվական պատերազմ, որի նպատակը հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելն է»


Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը «Ազատության» տաղավարում, 9-ապրիլի, 2016թ․

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը «Ազատության» տաղավարում, 9-ապրիլի, 2016թ․

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրն է:

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի գնահատմամբ, վերջին օրերին լրատվական պատերազմ է ընթանում, որի նպատակը հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելն է:

Նախկին նախարարը հարց է հնչեցնում՝ Հայաստանի շահերի՞ց է արդյոք բխում, որ Ռուսաստանի փոխարեն այսօր Ադրբեջանի վրա ավելի ուժեղ ազդեցություն ձեռք բերեն այլ երկրներ, որոնք շահագրգռված չեն տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ:

Վաղարշակ Հարությունյանը հիշեցնում է՝ հենց այդ իրավիճակն էլ կառաջանար, եթե 2010 թվականից հետո Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցություն չհաստատեր Ադրբեջանի հետ և այդպիսով, նաև զենքի վաճառքի միջոցով, տարածաշրջանում հավասարակշռություն պահպանելու նպատակով չուժեղացներ իր ազդեցությունը: Չէ՞ որ, նախկին նախարարի հիշեցմամբ, մինչ այդ Ադրբեջանը ոչ պակաս ծանր սպառազինություն էր ձեռք բերում Իսրայելից, Թուրքիայից և Ուկրաինայից:

«Դա բիզնես չէ, դա ռազմատեխնիկական համագործակցություն է, որը հետապնդում է քաղաքական նպատակներ: Նույնն են անում բոլոր զենք վաճառող երկրները: Սա ռուսական երևույթ չէ, սա համաշխարհային երևույթ է»,- Աննա Իսրայելյանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի ժամանակ հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG