Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը հանդիպել է Բակո Սահակյանին


Սեյրան Օհանյանը և Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպման ժամանակ, արխիվ

Սեյրան Օհանյանը և Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպման ժամանակ, արխիվ

Այսօր Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

Հայաստանի ՊՆ-ի փոխանցմամբ, քննարկվել են վերջին օրերին Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետ կապված խնդիրներ:

«Երկուստեք կարևորվել է սերտ համագործակցության ընդլայնումը և խորացումը` որպես Հայաստանի և Արցախի պաշտպանունակության ամրապնդման և տարածաշրջանում կայունության պահպանման առանցքային գործոն», - նշված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Սեյրան Օհանյանը հանդիպել է նաև ԼՂ Պաշտպանության բանակի հրամկազմի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG