Մատչելիության հղումներ

Մեդվեդևը չի բացառում ԼՂ-ում իրավիճակի սրման վրա Թուրքիայի ազդեցությունը


Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման վրա «թուրքական գործոնի ազդեցության առկայությունը»: Նրա խոսքով, կան մի շարք ուժեր, որոնք հետևում են ղարաբաղյան հակամարտության հետևանքներին:

«Ես չեմ բացառում, որ գոյություն ունեն գործոններ, որոնք դրսից ազդեցություն են թողնում այդ հակամարտության վրա: Դուք ասացիք թուրքական գործոնը, գուցե այն գոյություն ունի, առնվազն այն պատճառով, որ Թուրքիան արտահայտել է իր դիրքորոշումը», - ասել է Մեդվեդևը "Вести в субботу" հաղորդմանը տված հարցազրույցում:

Ռուսաստանի վարչապետի կարծիքով, Անկարայից հնչած հայտարարությունները չեն կարող չանհանգստացնել․ -«Փոխանակ հանգստանալու կոչեր հնչեցնեն, ասեն՝ եկեք կրկին վերադառնանք բանակցային սեղանի շուրջ, եկեք կրկին սկսենք քննարկել, եկեք դադարեցնենք կրակոցները, տրվել են որոշակի գնահատականներ: Ինչի՞ համար: Որ կրակի վրա յո՞ւղ լցնեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG