Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հույս ունի, որ ղարաբաղյան խնդիրը խաղաղ կարգավորում կստանա


Իլհամ Ալիև, արխիվ

Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանը ձգտում է դիվանագիտական ճանապարհներով լուծել Ղարաբաղի խնդիրը: ТАСС գործակալության փոխանցմամբ, այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը չպետք է երկրների տարածքային ամբողջականության խախտման պատճառ դառնա:

«Երբ բանակցություններում առաջընթաց է նկատվում, Հայաստանը դիմում է սադրանքների», - ասել է Ալիևը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդեց, որ անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը 16 անգամ կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, կիրառելով հրաձգային, այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդմամբ էլ, ադրբեջանական կողմը գիշերը կրկին խախտել է կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածությունը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ կիրառելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG