Մատչելիության հղումներ

Բաքուն հայտարարում է, որ չի բանակցի Ստեփանակերտի հետ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վիեննայում բանակցությունների ժամանակ, արխիվ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վիեննայում բանակցությունների ժամանակ, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով պաշտոնական Բաքուն Ստեփանակերտի հետ չի բանակցի:

«Անջատականների հետ բանակցություններ չեն լինի: Ադրբեջանը կբանակցի միայն Հայաստանի հետ», - contact.az կայքի փոխանցմամբ, ասել է Հաջիևը:

Հայտարարությունը հնչել է ի պատասխան հայկական կողմի պահանջի՝ Լեռնային Ղարաբաղին բանակցային կողմ դարձնելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG