Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ. Տավուշի սահմանագոտում հրադադարի խախտումները նվազել են


ՀՀ ԶՈւ զինծառայողը հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ
ՀՀ ԶՈւ զինծառայողը հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը 16 անգամ կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, կիրառելով հրաձգային, այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ: Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հաղորդագրության համաձայն՝ նախորդ օրերի համեմատությամբ խախտումների պարբերականությունը նվազել է, և ադրբեջանական կողմից արձակված կրակահերթերը կրել են անկանոն բնույթ:

«ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում», - փոխանցում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG