Մատչելիության հղումներ

logo-print

Լավրովն ու Նալբանդյանը Մոսկվայում քննարկել են շփման գծի վերջին օրերի իրադարձությունները


Էդվարդ Նալբանդյան, Սերգեյ Լավրով

Էդվարդ Նալբանդյան, Սերգեյ Լավրով

Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին:

ՀՀ արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները շարունակել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լարման վերաբերյալ վերջին օրերին ունեցած քննարկումները:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով լուրջ հարված է հասցվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

Սերգեյ Լավրովը նշել է, որ իրավիճակի սրման հենց սկզբից Ռուսաստանը ջանքեր է ներդրել կրակի դադարեցման ուղղությամբ։ Նա անընդունելի է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը, կարևորել է ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածության պահպանումը և նման իրավիճակների կրկնության բացառումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում բանակցային գործընթացի շարունակման համար համապատասխան պայմանների ստեղծումը։

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները կարևորել են հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունների իրագործումը։ Սերգեյ Լավրովը Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել է Բաքվում կայացած ռուս-ադրբեջանական հանդիպումների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG