Մատչելիության հղումներ

Վարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ


Տիգրան Սարգսյան, արխիվ

Տիգրան Սարգսյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

Կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, վարչապետը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին` ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի «բարձր պաշտոնում» նշանակվելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նա իր փորձն ու գիտելիքները կներդնի Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունների զարգացման գործում:

«Կառավարության ղեկավարը մտահոգություն է հայտնել ապրիլի 8-ին Երևանում ծրագրված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն անհիմն տեղափոխելու կապակցությամբ՝ ընդգծելով ԵԱՏՄ զարգացմանն ուղղված կառուցողական քայլերի կարևորությունը:

ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ ընդունելության և ԵԱՏՄ առաջնահերթությունները, զարգացման ուղիները և խնդիրները քննարկելու հնարավորության համար: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը և գնահատականները կարևոր են առաջ շարժվելու համար՝ հաշվի առնելով ընդհանուր շահերը, երկրների առանձնահատկությունները և ընդհանրությունները, ինչը կնպաստի ԵԱՏՄ երկրների տնտեսության զարգացմանը և գործարար միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը»,- նշված է կառավարության պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG