Մատչելիության հղումներ

ԱՊՀ ԱԳ նախարարները «խորապես մտահոգ են» ղարաբաղյան զարգացումներով


ԱՊՀ ԱԳ նախարարների հավաքը, Մոսկվա, 8-ը ապրիլի, 2016թ․

ԱՊՀ ԱԳ նախարարների հավաքը, Մոսկվա, 8-ը ապրիլի, 2016թ․

Մոսկվայում ԱՊՀ-ի արտգործնախարարների հավաքի մասնակիցները հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալված վերջին իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ:

«ԱՊՀ-ում խորը մտահոգությամբ են հետևում ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում նաև քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի հանգեցրած ռազմական բախումների մասին հաղորդումներին:

Հակամարտության կողմերին կոչ ենք անում՝ խստորեն պահպանել ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունը՝ մարդկային նոր զոհերից խուսափելու համար:

Հարկ է հնարավորինս արագ ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ուղղված իրավիճակի կայունացմանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների սահմանած սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման ջանքերի ակտիվացմանը»,- նշված է ԱՊՀ արտգործնախարարների հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG