Մատչելիության հղումներ

Վթարի է ենթարկվել ՊՆ «Ուրալ» մեքենան, կա 1 զոհ, 6 վիրավոր


Այսօր ժամ 11-ի սահմաններում Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ճանապարհին վթարի է ենթարկվել զինծառայողներ տեղափոխող՝ ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան, որի հետևանքով մահացել է մեկ զինծառայող:

Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, հավելելով, որ վթարի պահին մեքենայի մեջ գտնվել է 11 զինծառայող: Նրանցից 6-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG