Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին բողոքել է «ԵԱՏՄ որոշ գործընկերներից»


Սերժ Սարգսյան և Տիգրան Սարգսյան, արխիվ

Սերժ Սարգսյան և Տիգրան Սարգսյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Սերժ Սարգսյանը մտահոգություն է հայտնել միության որոշ գործընկերների կողմից ցուցաբերվող ապակառուցողական մոտեցման կապակցությամբ և ընդգծել է, որ Հայաստանի մոտեցումները չեն փոխվել, և մեր երկիրը պատրաստակամ է շարունակել տնտեսական շահերից բխող միության զարգացմանն ուղղված կառուցողական քայլերը:

Զրուցակիցները քննարկել են նաև ԵԱՏՄ-ի հետագա զարգացման առաջնահերթություններին վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել երրորդ երկրների և ինտեգրացիոն միավորումների հետ տնտեսական հարաբերությունների խորացման շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG