Մատչելիության հղումներ

Մոսկվայում հանդիպում են ԱՊՀ ԱԳ նախարարները


Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպում Մոսկվայում, արխիվ

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպում Մոսկվայում, արխիվ

Տեղի կունենա նաև Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպունը:

Այսօր Մոսկվայում՝ Ռուսաստանի արտգործնախարարության առանձնատանը տեղի կունենա ԱՊՀ-ի արտգործնախարարների հավաքը, որին մասնակցելու են նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

Նիստի շրջանակում կայանալու է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի երկկողմ հանդիպումը, որի ժամանակ կքննարկվեն Լեռնային Ղարաբաղում և Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ռուսական կողմի այն նախաձեռնությունը, որի մասին Լավրովը խոսել է երեկ Բաքվում:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևի փոխանցմամբ՝ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այցը Մոսկվա համաձայնեցված է ռուսական կողմի հետ:

Երեկ ԱՊՀ-ի թեմայով ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարարը, մասնավորապես, ասել է․ - «Հետխորհրդային տարածքում շատ կառույցներ կան, ճիշտ է, ստեղծվել է Եվրասիական տնտեսական միությունը, շատ արդյունավետ և ակտիվ գործում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ): Մեր գործընկերներից շատերը դժգոհում են, որ, օրինակ, տնտեսական համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ-ի շրջանակներում է, ինչո՞ւ պետք է զբաղվել անվտանգության հարցերով ԱՊՀ-ի շրջանակում, եթե կա ՀԱՊԿ-ը: Սակայն խնդիրն այն է, որ այդ առաջատար տնտեսական և անվտանգության ինտեգրացիոն միություններում ԱՊՀ-ի ոչ բոլոր անդամներն են մասնակցում, օրինակ՝ Ադրբեջանի ոչ ՀԱՊԿ-ի, ոչ էլ Եվրասիական տնտեսական միության անդամ չէ: Բայց հուսով եմ, որ այդ իրավիճակը կարող է փոխվել»:

XS
SM
MD
LG