Մատչելիության հղումներ

logo-print

Վարչապետն առաջարկել է արագացնել ռուսական սպառազինության մատակարարման պայմանագրի կնքումը


Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրամյանը կառավարությունում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ ունեցած բանակցությունների ընթացքում անընդունելի է համարել Եվրասիական տնտեսական միությունը նախագահող Ղազախստանի աշխատանքի ոճը:

«Պետք է նշեմ, որ ապրիլի 8-ին Երևանում նախատեսված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը նախագահող երկիրը վերջին պահին առանց լուրջ պատճառների առաջարկել է տեղափոխել: Ցանկանում եմ ընդգծել, որ աշխատանքի նման ոճը մենք համարում ենք անընդունելի»,- ՌԴ կառավարության կայքէջի փոխանցմամբ՝ ասել է Աբրահամյանը:

Հայաստանի վարչապետը նաև Մեդվեդևին մանրամասներ է հայտնել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արձանագրված վերջին բախումների մասին:

«Ինչպես գիտեք ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը, համաձայն նախապես մշակված սցենարի, սկսեց լայնամասշտաբ ռազմական գործողությունները կիրառելով իր ողջ զինանոցը, այդ թվում Т-90 տանկեր, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համալիրներ, ТОС-1А տեսակի ծանր հրանետներ և օդուժ: Զենքը բազմիցս կիրառվել է նաև քաղաքացիական բնակչության դեմ»,- ասել է նա:

Հայաստանի վարչապետը նաև առաջարկել է արագացնել Հայաստանին սպառազինություններ մատակարարելու վերաբերյալ պայմանագրի կնքումը:

«Մենք շնորհակալ ենք ռուսական կողմին պետական արտահանման վարկի տրամադրման համար, որն ուղղվելու է Հայաստանի կարիքների համար նախատեսված ռազմական նշանակության ապրանքների մատակարարաման ֆինանսավորմանը: Սակայն համաձայնագրի դրույթների իրականացման գործընթացը որոշակիորեն դանդաղել է, ուստի ցանկանում եմ խնդրել հրահանգել Рособоронэкспорт-ին հնարավորինս արագացնել պայմագրերի կնքումը»,- ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG