Մատչելիության հղումներ

Մեդվեդևը ժամանեց Երևան


Ռուսաստանի վարչապետի օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում, 7-ը ապրիլի, 2016թ.
Ռուսաստանի վարչապետի օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում, 7-ը ապրիլի, 2016թ.

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Հայաստան: Րոպեներ առաջ նրա օդանավը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:

ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը փոխանցում է, որ ՌԴ վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարար Սերգեյ Դոնսկոյը, ՌԴ շինարարության և բնակ-կոմունալ տնտեսության նախարար Միխայիլ Մենը, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան, ՌԴ տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչեվը, ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Նեբենզյան, ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակը, ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ Անատոլի Յանովսկին, «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Իգոր Կոմորովը, «Գազպրոմ» ՀԲԸ խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը, պաշտոնատար այլ անձինք:

«Զվարթնոց» օդանավակայանում Ռուսաստանի իր գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG