Մատչելիության հղումներ

ՊՆ բուժվարչության պետ. Երևանի հոսպիտալում բուժվում է 32 վիրավոր, հինգի վիճակը ծայրահեղ ծանր է


Պաշտպանության նախարարության բուժվարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյան

Պաշտպանության նախարարության բուժվարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյան

Հայաստանի պաշտպանության նախարարության բուժվարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը նոր տվյալներ ներկայացրեց վիրավորների թվի մասին։

Խաչատրյանի փոխանցմամբ, այսօրվա դրությամբ վիրավոր զինվորների թիվը 121-ն է։ «Երևանի հոսպիտալում ունենք 32 վիրավոր, հինգի վիճակը ծայրահեղ ծանր է, հինգից երեքը զինվորական են, մեկը՝ պայմանագրային, մեկը՝ աշխարհազորային, տասի վիճակը ծանր է: Մյուսը բոլորը թեթև բեկորային վիրավորումներ ունեն», - լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ-ի պաշտոնյան։

Գնդապետն ընդգծեց, որ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում բուժվում են միայն միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր վիրավորները, իսկ թեթև բեկորային վնասվածքներ ունեցողներին տեղավորում են այլ հիվանդանոցներում։

«Մեր բոլոր ծայրահեղ հիվանդներին թույլ չենք տվել մեքենայով տեղափոխել։ Մենք կարողանում ենք մեր սանիտարական ավիացիայով վիրավորներին տարհանել, և նրանք շատ արագ ստանում են բուժօգնություն՝ հետագա բարդություններից խուսափելու համար», - ասաց Խաչատրյանն՝ ընդգծելով. - «Ռազմաբժշկական ծառայությունը վստահ է իր ուժերի վրա»։

«Հնարավորության սահմաններում փորձում ենք կանխել բոլոր տեսակի ամպուտացիաները հաշմանդամների թիվը չավելացնելու համար», - հայտնեց գնդապետը։

Խաչատրյանի փոխանցմամբ, քիչ առաջ Ղարաբաղից ուղղաթիռով ևս մեկ վիրավոր է տեղափոխվել հոսպիտալ։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG