Մատչելիության հղումներ

logo-print

Մամեդյարովը հաստատել է, որ Ադրբեջանը աշխատում է Լավրովի առաջարկների վրա


Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտգործնախարարների ասուլիսը Բաքվում, 7 ապրիլի, 2016թ․

Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտգործնախարարների ասուլիսը Բաքվում, 7 ապրիլի, 2016թ․

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր Բաքվում հաստատել է, որ ադրբեջանական կողմը լրջորեն աշխատում է ղարաբաղյան կարգավորմանն ուղղված՝ Լավրովի անցյալ տարվա առաջարկների վրա:

«Մենք աշխատում ենք անցյալ տարվա կեսերին Սերգեյ Լավրովի ներկայացրած առաջարկների վրա: Որոշները սա համարում են սառեցված հակամարտություն: Սակայն սա հակամարտություն է, որը պահանջում է շուտափույթ կարգավորում, քանի որ այդ հակամարտությունը մարդկային կյանքերի կորստի պատճառ է դառնում: Խաղաղ կարգավորումը կարևոր է, և մենք աջակցում ենք դրան՝ Հայաստանի զինված ուժերը պետք է լքեն մեր տարածքները, իսկ հետո արդեն պետք է քննարկվեն այլ հարցեր՝ դիտարկում, անվտանգություն և այլն»,- ասել է Մամեդյարովը:

Ռուսաստանի արտգործնախարարն ավելի վաղ պնդել էր, թե ղարաբաղյան կարգավորմանն ուղղված «Լավրովի փաստաթուղթ» գոյություն չունի:

Լավրովի փաստաթղթի կամ առաջարկի մասին խոսակցությունները սկսվեցին անցած տարվա աշնանը, երբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, թե Ռուսաստանի արտգործնախարարը Բաքու և Երևան այցերի ընթացքում ղարաբաղյան կարգավորմանն ուղղված նոր առաջարկներ է ներկայացրել

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG