Մատչելիության հղումներ

logo-print

Դավիթ Բաբայան. Ադրբեջանական կողմը երեկ շտապօգնության մեքենա է ոչնչացրել


Դավիթ Բաբայան

Դավիթ Բաբայան

Ադրբեջանական կողմը երեկ հայկական շտապօգնության մեքենա է ոչնչացրել, «Ազատության»-ը փոխանցեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

«Բարեբախտաբար անձնակազմը մեջը չի եղել, նրանք դրսում էին և փորձում էին իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնել՝ վիրավորներին օգնել, և այդ պահին խոցել են», - ասաց Բաբայանը։

ԼՂ նախագահի մամուլի խոսնակի պնդմամբ, ադրբեջանական կողմը դիտավորյալ է հարվածել շտապօգնության մեքենային։ «Անօդաչու թռչող սարքը եղել է այնտեղ, տվել է համապատասխան սիգնալը, և նրանք խփել են։ Այսինքն՝ իրենք գիտեին, որ դա շտապօգնության մեքենա է, բայց դիտավորյալ խփել են, հույս ունեին, որ այնտեղ կլինեն վիրավորներ և այլն, ավելի շատ զոհ կլինի։ Իրենք տեսնում էին, որ դա ռազմական մեքենա չէ, այն առանձնանում է իր տարբերանշանով, գույներով, և ոչ միայն հայերենով է գրված շտապօգնության մեքենա, այլև անգլերենով և ռուսերենով», - ասաց Բաբայանը։

ԼՂ նախագահի մամուլի խոսնակը սա Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում համարեց։ « Սա Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտում է, մարդասիրական նորմերի կոպիտ խախտում է և ահաբեկչության դրսևորում է», - ասաց Բաբայանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG