Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանը և «Գազպրոմ»-ը համաձայնություն են ձեռք բերել Հայաստան գազի տարանցման շուրջ


Վրաստանը և «Գազպրոմ»-ը համաձայնություն են ձեռք բերել Հայաստան գազի տարանցման շուրջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Նովոստի Գրուզիա» լրատվական գործակալությունը։

Աղբյուրը նշում է, որ համապատասխան համաձայնագիրը «Գազպրոմ»-ը արդեն ստորագրել է. Վրաստանը, ինչպես և առաջ, կստանա Հայաստանին ռուսական գազի մատակարարումների ընդհանուր ծավալի տասը տոկոսը՝ որպես տարանցման վճար։

Կողմերը նախկին պայմաններով համագործակցության շուրջ համաձայնության են եկել նախկին համաձայնագրի ժամկետի լրանալուց երկու ամիս անց: Բանակցությունները ձգձգվում էին այն պատճառով, որ «Գազպրոմ»-ը պնդում էր՝ տարանցման համար վճարել փողով, այլ ոչ թե գազով:

«Պարտավորագրի տեքստը համաձայնեցված է: Վրաստանի էներգետիկայի նախարարությունը Ռուսաստանի ընկերությունից ստացել է տեքստի հաստատումը», - նշել են նախարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG