Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան. Բոլոր ստորաբաժանումները համալրված են


Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյան

Բոլոր ստորաբաժանումները համալրված են, այսօր հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ երախտիքի խոսքեր հայտնելով կամավորականներին:

«Այս օրերին բազմաթիվ ջոկատներ, օգտագործելով իրենց ունեցած փորձը, մեկնեցին և համալրեցին Պաշտպանության բանակի բոլոր ստորաբաժանումները, և կարծում եմ, որ այսօրվա Հայկական բանակի հրամանատարների և զինվորների պատրաստությունը շաղախվեց մեր ազատամարտի վետերանների, երկրապահների, կամավորականների փորձառության հետ, և դա էլ հիմք հանդիսացավ այն հաջողության, որը մենք ունեցանք Արցախյան ամբողջ ճակատում», - ասել է նախարարը:

«Մենք, իհարկե, այս օրերին, հաջողությունների հետ մեկտեղ, շատ-շատ զինծառայողների, ազատամարտիկների հարազատների հետ նաև ցավ ենք ապրել, ցավ, որովհետև նրանք իրենց կյանքը տվել են մեր Հայրենիքի սուրբ հատվածի` Արցախի պաշտպանության համար: Բայց այսօրվա մեր ունեցած հաջողությունները, հաղթանակները մեզ անպայման ստիպում են, որ ցավը շաղախվի նրանց կատարած հերոսությունների սխրանքի հետ, և կարծրանա որպես պատասխանատվություն` հետագա մեր գործողությունների համար: Եվս մեկ անգամ իմ շնորհակալական խոսքը ձեզ բոլորիդ, եղեք համբերատար, և անպայման հաղթանակները կլինեն մեզ հետ», - Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ասել է Սեյրան Օհանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG