Մատչելիության հղումներ

Երեկ ադրբեջանցիները ակտիվ կրակոցներ են վարել Վարդենիսի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ խոսնակ


ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Երեկ ժամը 10:35-ից մինչև 23-ի սահմանները ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ակտիվ կրակոցներ են վարել Վարդենիս քաղաքի ուղղությամբ տեղակայված Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մասնավորապես հրաձգային տարբեր զենքերից զատ մի քանի հարյուր փամփուշտ կրակել են ԴՇԿ, ՆՍՎ մեծ տրամաչափի գնդացիրներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից», - Ֆեյսբուքում գրել է Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը:

Ըստ Հովհաննիսյանի՝ Հայաստանի Զինված ուժերը ամեն ինչ արել են կրակի և զորքերի առաջխաղացման դադարեցման պայմանավորվածությունը չխախտելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG