Մատչելիության հղումներ

Այսօր Երևան է ժամանում Դմիտրի Մեդվեդևը


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Երևան կժամանի Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Այցի շրջանակում նախատեսվում են Ռուսաստանի վարչապետի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Այսօր Հայաստանի կառավարությունում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների առանձնազրույցը, ապա՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը և մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Հաջորդիվ Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG