Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ-ն հաղորդում է հետախուզադիվերսիոն երկու փորձի կասեցման մասին


ԼՂ ՊԲ զինծառայողը դիրքերում, Մարտակերտի շրջան, 4-ը ապրիլի, 2016թ․
ԼՂ ՊԲ զինծառայողը դիրքերում, Մարտակերտի շրջան, 4-ը ապրիլի, 2016թ․

Այս գիշեր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել են կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտման բազմաթիվ դեպքեր:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հակառակորդը բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների և ականանետերի կիրառումից, ձեռնարկել է նաև հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացման փորձերը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG