Մատչելիության հղումներ

Թալիշի ուղղությամբ հենակետում ականանետի կրակից պայմանագրային զինծառայող է զոհվել


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը կեսգիշերից քիչ անց հաղորդեց, որ հակառակորդը շարունակում է խախտել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը:

Հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 6-ին ժամը 18:30 Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի 42-ամյա պայմանագրային զինծառայող Արմեն Կառլենի Գասպարյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Արմեն Գասպարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG