Մատչելիության հղումներ

Բեռլինում այսօր կայացել է Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը:

Նախագահներ Սարգսյանը և Գաուկը հանգամանորեն անդրադարձել են ԼՂ հակամարտության շփման գծում իրավիճակին: Երկուստեք ընդգծվել է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ:

Սերժ Սարգսյանը Գերմանիայի նախագահին տեղեկացրել է Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի և կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հանդիպումների մասին, գոհունակությամբ նշելով, որ տպավորված է տեղի ունեցած քննարկումներից՝ միտված դինամիկ զարգացող հայ-գերմանական հարաբերությունների հետագա խորացմանը։

ՀՀ Նախագահն ընդգծել է, որ ԳԴՀ հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է։ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի առաջին առևտրատնտեսական գործընկերն է: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ տնտեսական ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա, որին կարող է նպաստել նաև զարգացող ապակենտրոնացված փոխգործակցությունը:

Սերժ Սարգսյանը նաև չափազանց կարևոր է համարել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, որով, ըստ ՀՀ նախագահի, կամբողջանա Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG