Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը միասնության կոչ է անում «պապենական բնօրրանի պաշտպանության հարցում»


Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարութամբ՝ կոչ անելով «ազգի համար բախտորոշ այս խաչմերուկում» միասնական լինել «մեր պապենական բնօրրանի պաշտպանության հարցում»։

«Կուսակցական գույներն ու կուսակցական քարոզչությունը պետք է ճանապարհ տան օրենքի իրական գերակայության, ժողովրդավարության և ազգային շահի վրա հիմնված մեր քաղաքացիական ու հավաքական իրավունքների միասնական պաշտպանության հրամայականին», - նշել է Հովհաննիսյանը։ - «Եկել է ժամանակը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչվի Հայաստանի և աշխարհի կողմից», - հավելել է նա։

«Եվ չի կարող լինել արդարություն դրսից, քանի դեռ այն հաստատված չէ տանը», - նաև ասել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդը՝ եզրափակելով իր հայտարարությունը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG