Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն Հայաստանի տնտեսության համար 2016-ին մոտ 2.5 տոկոս աճ է կանխատեսում


Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2016-ին Հայաստանի համար տնտեսական աճը կանխատեսում է 2.25-2.5 տոկոս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավար Հոսեյն Սամիին:

«Տնտեսական աճը 2016-ին ավելի ցածր է լինելու նախորդ տարվա համեմատ, սակայն Հայաստանում տնտեսական աճն ավելի բարձր կլինի, քան տարածաշրջանի որոշ այլ երկրներում: Ամբողջ Կովկասի ու Կենտրոնական Ասիայի համար մենք կանխատեսում ենք 1.5 տոկոս աճ, Հայաստանի համար` 2.25-2.5 տոկոս տնտեսական աճ»,- ասաց նա:

Սամիի խոսքով` չնայած 2015-ին Ռուսաստանի տնտեսությունում գրանցված բացասական զարգացումներին, որոնք ազդեցություն ունեցան նաև Հայաստանի վրա, այստեղ գրանցվեց 3 տոկոսանոց աճ: «2015-ին գրանցված տնտեսական աճի նշյալ ցուցանիշը պայմանավորված էր մի քանի գործոններով, որոնցից մեկն այն է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը նպաստավոր էր աճի համար: Մյուս գործոնը, որ լավ արդյունքներ արձանագրվեցին արտահանող ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունն ու հանքարդյունաբերությունը: Բայց, միևնույն ժամանակ, թույլ էին այն ճյուղերը, որոնք մեծ մասնաբաժին ունեն հարկաբյուջետային կառուցվածքում»,- հավելեց ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG