Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ Թուրքիայի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ կողմնապահ հայտարարություններ է անում:

«Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև երրորդ կողմ եք փնտրում, կարծում եմ՝ ամենակարևոր կողմը Ռուսաստանն է: Վերջինը երրորդ կողմ էր նաև Վրաստանում և Ուկրաինայում, հիմա էլ՝ Սիրիայում: Պետք է տեսնել այս հանգամանքը»,- նախագահական նստավայրում երկրի տարբեր նահանգներից եկած գյուղապետերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Էրդողանը:

Անդրադառնալով երեկ կեսօրին հայկական և ադրբեջանական կողմերի միջև կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ Թուրքիայի նախագահը ասել է. - «Մաղթում եմ, որ զենքերի լռեցմանը ուղղված՝ Ադրբեջանի ձեռնարկած քայլերին Հայաստանը ևս ընդառաջ գնա: Հակառակ դեպքում, ողջ մեղավորությունն ու հետևանքները Հայաստանն է կրելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG