Մատչելիության հղումներ

Կիրիլ պատրիարքը դիմում է Գարեգին երկրորդին և Փաշազադեին


Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ
Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին ուղերձներ է հղել՝ փոխանցելով իր հուզմունքը և տագնապը Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների առնչությամբ, փոխանցում է Պատրիարքարանի մամուլի ծառայությունը:

Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը կրակի շուտափույթ դադարեցման և կողմերի հաշտեցման հույս է հայտնել, հավելելով, որ այս ծանր օրերին աղոթքներով Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների հետ է:

Պատրիարք Կիրիլը Գարեգին երկրորդին և Ալլահշուքյուր Փաշազադեին կոչ է արել օգտագործել հոգևոր առաջնորդների իրենց ամբողջ հեղինակությունը՝ արյունահեղության և թշնամանքի դադարեցման համար:

«Իմ կողմից պատրաստ եմ ամենայն աջակցություն ցուցաբերել հակամարտության կարգավորման բարի գործին», - ամփոփել է Կիրիլ պատրիարքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG