Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Ադրբեջանցի զինծառայողների հանցագործությունների փաստով քրգործ է հարուցվել


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության շենքը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության շենքը Ստեփանակերտում

Ապրիլի 2-5-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում հակառակորդն աչքի ընկավ աննախադեպ բարբարոսական գործողություններով ոչ միայն Պաշտպանության բանակի զինծառայողների, այլև խաղաղ բնակչության հանդեպ, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

«Ադրբեջանական բանակի զինծառայողների կատարած հանցագործությունների փաստի առթիվ համապատասխան ռազմաիրավապահ մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ: Ռազմաճակատում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ», - ասված է հաղորդագրությունում:

Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունն իր կայքէջում նաև հրապարակել է լուսանկարներ, որոնցում պատկերված են «այդ հանցագործությունները կատարող մարդասպանների միայն մի մասի դիակները, ովքեր հայ զինվորների կողմից ոչնչացվել են նահանջելու կամ ավելի ճիշտ՝ փախուստի պահին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG