Մատչելիության հղումներ

Կոթիում և Բերդավանում գիշերը խաղաղ է անցել


Տավուշի մարզի գյուղերից մեկը, արխիվ

Տավուշի մարզի գյուղերից մեկը, արխիվ

Հայաստանի Տավուշի մարզի Կոթի գյուղում երեկ երեկոյան ժամը 21։50-ի սահմաններում կրակահերթեր են լսվել, սակայն գիշերը գյուղում խաղաղ է անցել։

Կոթիում «Ազատության»-ը փոխանցեցին, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, երեխաներին խուսափում են մանկապարտեզ տանել, քանի որ գյուղն անմիջապես գտնվում է հակառակորդի նշանառության տակ։

Իսկ Տավուշի մարզի Բերդավան գյուղից «Ազատության»-ը փոխանցեցին, որ ադրբեջանական կողմից գրեթե ամեն օր կրակոցներ են լինում՝ թե՛ գյուղի, թե՛ դիրքերի ուղղությամբ, սակայն նյութական վնասներ ու կորուստներ գյուղը չունի։

Առավոտը երկու գյուղերի համար էլ խաղաղ է, կյանքը բնականոն հունով է ընթանում։

Հովհաննես Շողիկյան, Տավուշի մարզից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG