Մատչելիության հղումներ

Ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի են ունեցել նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Մանրամասնորեն քննարկվել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերջին զարգացումները: Խորը մտահոգություն հայտնելով լայնածավալ ռազմական բախումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են բազմաթիվ մարդկային զոհերի, Վլադիմիր Պուտինը երկու կողմերին կոչ է արել անհապաղ ձեռնամուխ լինել ռազմական գործողությունների դադարեցմանը և հակամարտության ռեժիմի պահպանմանը», - ասված է տեղեկացնում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը:

Ռուսաստանը պարտավորվել է շարունակել իրավիճակի կայունացմանն ուղղված անհրաժեշտ միջնորդական ջանքերը:

Հեռախոսազրույցների ընթացքում ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացի վերականգման կարևորությունը՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծում փնտրելու նպատակով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր ձևաչափերով շփումները շարունակելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG