Մատչելիության հղումներ

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է


«Սմերչ» համազարկային կայանքը:

«Սմերչ» համազարկային կայանքը:

Լեռնային Ղարաբաղի՝ ապրիլի լույս 2-ի գիշերվանից ի վեր ադրբեջանական կողմից գնդակոծվող տարածքներում այսօր համեմատաբար հանգիստ է:

Երկու կողմերից կրակոցները դադարեցվել են: Դեռ երեկ թեժ մարտեր էին ընթանում հարավային ուղղությամբ՝ Մեխակավանի (նախկին Ջաբրաիլի) շրջանում, իսկ այսօր այստեղ կրակոցներ արդեն չէին հնչում:

Ադրբեջանական կողմից «Սմերչ» համազարկային կրակի կայանքից արձակված արկը չի պայթել․ այժմ այն պարզապես ընկած է ճանապարհին՝ դեպի շփման գիծ տանող և ըստ երևույթին թիրախ հանդիսացած կամուրջից մեկ մետր հեռավորության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG