Մատչելիության հղումներ

ՏԿՆ․ Սիսիան-Գորիս ճանապարհի վերանորոգումը առայժմ անհնար է


Ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ
Ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ արդեն իսկ ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ եղանակային պայմանների փոքր-ինչ բարելավման դեպքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում փոսալցման աշխատանքներն անմիջապես սկսելու համար։

Մամուլում այսօր մտահոգություն է հայտնվել Երևանից Ստեփանակերտ տանող ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածում առկա վիճակի առնչությամբ, որը Լեռնային Ղարաբաղից Երևան վիրավորների տեղափոխող շտապօգնության մեքենաների համար վթարների պատճառ է դառնում։

Տրանսպորտի և կապի նախարարությունը իր հաղորդագրությունում նշում է, որ պակաս մտահոգ չէ նշված ճանապարհահատվածի վիճակով, սակայն ձյան և մերկասառույցի պայմաններում հնարավոր չէր իրականացնել վերանորոգման և փոսալցման աշխատանքներ։ Նախարարի հանձնարարությամբ գերատեսչության պաշտոնատար անձինք և ճանապարհաշինարարները տեղում արտակարգ ռեժիմով իրականացնում են հնարավոր բոլոր աշխատանքները՝ խցանումներ թույլ չտալու և երթևեկության ավտանգությունն ապահովելու համար։

Նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է նաև, որ Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհը, որի մի մասն է կազմում Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը, ընդգրկված է Հայաստանի պետբյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության ապահովման 2016 թվականի ծրագրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG