Մատչելիության հղումներ

Անվտանգության խստացված միջոցառումներ Բաքվի մետրոյում


Ադրբեջան - Բաքվի մետրոպոլիտենի Մայիսի 28 կայարանը, արխիվ
Ադրբեջան - Բաքվի մետրոպոլիտենի Մայիսի 28 կայարանը, արխիվ

Այսօրվանից ոստիկանությունը ուժեղացրել է վերահսկողությունը Բաքվի մետրոպոլիտենում ուղևորների տեղաշարժի նկատմամբ և լուրջ ստուգումներ է սկսել մետրոյի բոլոր կայարաններում: Ինչպես փոխանցում է «Ազատության» ադրբեջանական ծառայությունը, այդ մասին հայտնել է Ադրբեջանի մայրաքաղաքի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նասիմի Փաշաևը:

«Յուրաքանչյուր ուղևոր կայարանի մուտքի մոտ ստուգվում է հատուկ սարքավորումներով: Ոստիկանությունը ուժեղացրել է անվտանգության միջոցառումները մետրոյի բոլոր կայարաններում՝ ռազմաճակատում իրադարձությունների կապակցությամբ հնարավոր ահաբեկչությունները կանխելու նպատակով: Բացի այդ, կայարաններում լրացուցիչ ուժեր են ներգրավվել», - ասել է Փաշաևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG