Մատչելիության հղումներ

Պեսկով․ Ղարաբաղի հարցով շատ եռանդուն ջանքեր են գործադրվում


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացումը ավելի մեծ մտահոգություն է հարուցում, որը կիսում են տարածաշրջանի բոլոր պետությունները, այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Շփումներ են տեղի ունենում և՛ մեր գերատեսչությունների գծով, և՛ միջազգային ասպարեզում: Այն մտահոգությունը, որի մասին արդեն մեկ անգամ չէ, որ մենք խոսել ենք, ցավոք, պահպանվում է: Առայժմ իրադարձությունների զարգացումը ավելի մեծ մտահոգություն է հարուցում, այդ մտահոգությունը կիսում են տարածաշրջանի բացարձակապես բոլոր պետությունները, բոլոր պետությունները, որոնք ընդգրկված են մինսկյան հնգյակում, այդ իսկ պատճառով այժմ, իհարկե, ձեռնարկվում են շատ եռանդուն ջանքեր», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG