Մատչելիության հղումներ

Մարգվելաշվիլին ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման կոչ է անում


Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ելույթի ժամանակ, արխիվ
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ելույթի ժամանակ, արխիվ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին կոչ է անում «առավելագույն ջանքերը գործադրել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարվածությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ», փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:

Ըստ ինտերնետային պարբերականի, Վրաստանի նախագահը համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել այսօր Թբիլիսիում՝ ելույթ ունենալով «ՆԱՏՕ-ի շաբաթը Վրաստանում» միջոցառման շրջանակում ընթացող ժողովրդական դիվանագիտության միջազգային համաժողովին:

«Մենք մեծ հույսեր ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները առավելագույն ջանքերը կգործադրեն՝ թուլացնելու իրավիճակի լարվածությունը և խաղաղ, դիվանագիտական միջոցներով, միջազգային հանրության ակտիվ մասնակցությամբ հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասել է Մարգվելաշվիլին:

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին, իր հերթին, այսօր հայտարարել է․ - «Վրաստանը ցանկանում է նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը, քանի որ մեզ համար կարևոր է Կովկասի խաղաղությունը: Մենք անհանգստացած ենք, որ զինված հակամարտությունը վրացիների համար բարեկամական երկու ժողովուրդների միջև է տեղի ունենում: Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ մենք խաղաղություն ենք ցանկանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG