Մատչելիության հղումներ

ՊՆ-ն ևս երկու զոհված զինծառայողի անուն հրապարակեց


ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում
ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում բախումների հետևանքով զոհված ևս երկու զինծառայողի անուն է հրապարակել․ կրտսեր սերժանտ Ռուբեն Իսկանդարյան (ծնված 1993թ․) և ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյան (ծնված 1993թ․):

Ավելի վաղ ՊՆ-ն ևս 13 զոհված զինծառայողի անուն էր հրապարակել:

Ապրիլի 1-ից շփման գծում սկսված բախումների հետևանքով հայկական կողմը, ապրիլի 4-ին հրապարակված տվյալների համաձայն, կորցրել է 20 զինծառայող, վիրավորվել է 72-ը: 26 զինծառայող անհետ կորած է համարվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG