Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Երբեք քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարվում


Լեռնային Ղարաբաղ – Ադրբեջանական հրետակոծության ենթարկված տներ Մարտակերտում, 4-ը ապրիլի, 2016թ․

Լեռնային Ղարաբաղ – Ադրբեջանական հրետակոծության ենթարկված տներ Մարտակերտում, 4-ը ապրիլի, 2016թ․

ԼՂ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է իր որդեգրած մարտավարությանը և երբեք քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ շարունակելով․ - «Այնինչ ադրբեջանական կողմը բացի Մարտակերտի և շրջակա գյուղերի հրետակոծությունից, երեկ արկակոծել է նաև Մարտունի բնակավայրը: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի` Ստեփանակերտի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին հայտարարությանը, ապա դրան ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունն անդրադարձել է վերջինիս ղեկավարի նմանատիպ հայտարարությանն ի պատասխան երեկ տարածված հաղորդագրությունում»:

Երեկ հակադարձելով «Ադրբեջանի ռազմական ղեկավարության կողմից արված անհավասարակշիռ հայտարարությունը, ըստ որի նրանք հանդես են գալիս Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի և մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբահարման սպառնալիքներով», Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը զգուշացրել էր «անձամբ [Ադրբեջանի պաշտպանության նախարար] Հասանովին և նրա «գերագույնին», որ նման զարգացումների դեպքում արձագանքը լինելու է անհամաչափ և ավելի ցավոտ»:

Այսօր Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ադրբեջանական ANSPRESS-ին տեղեկացրել էր, որ Աղդամի 11 բնակավայրերում էլեկտրասնուցումն անջատված է: Ադրբեջանցի պաշտոնյան պնդել է, որ հայկական զինված ուժերը գնդակոծում են խաղաղ բնակավայրերը ճակատի գծի երկայնքով, բացի այդ՝ հրետակոծության է ենթարկվել էլեկտրական ենթակայան, ինչի հետևանքով գյուղերը զրկվել են էլեկտրասնուցումից: Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում տալով պաշտոնական աղբյուրներին, պնդում են, որ հայկական կողմի կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում: Մասնավորապես՝ հաղորդվում է, որ Աղդամի շրջանում կա 6, Թարթառի շրջանում՝ 1 զոհ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG