Մատչելիության հղումներ

ՊՆ-ն ևս երեք զոհված զինծառայողի անուն է հրապարակել


ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում
ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում բախումների հետևանքով զոհված ևս երեք զինծառայողի անուն է հրապարակել․ շարքային Աղասի Ասատրյան (ծնված 1996թ.), կրտսեր սերժանտ Վրեժ Սարգսյան (ծնված 1989թ.), շարքային Հարություն Աբրահամյան (ծնված 1985թ.):

Ավելի վաղ ՊՆ-ն ևս տասը զոհված զինծառայողի անուն էր հրապարակել:

Ապրիլի 1-ից շփման գծում սկսված բախումների հետևանքով հայկական կողմը, ապրիլի 4-ին հրապարակված տվյալների համաձայն, կորցրել է 20 զինծառայող, վիրավորվել է 72-ը: 26 զինծառայող անհետ կորած է համարվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG