Մատչելիության հղումներ

Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ը կարևորում է նաև ինքնորոշման սկզբունքը


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Մարկ Թոներ, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Մարկ Թոներ, արխիվ

Միացյալ Նահանգները հետևողականորեն սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խմբի գործընթացը: Այդ մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Մարկ Թոները:

«Մենք վճռականորեն սատարում ենք համանախագահների միջնորդական ջանքերը՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Խարտիայի և Հելսինկյան եզրափակիչ ակտի, հատկապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների վրա», - մասնավորապես հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG