Մատչելիության հղումներ

Բաքուն հաղորդում է վերջին երկու օրերին իր 16 զոհերի մասին


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները Մարտակերտի մատույցներում, 3-ը ապրիլի, 2016թ․
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները Մարտակերտի մատույցներում, 3-ը ապրիլի, 2016թ․

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած պաշտոնական տվյալներով՝ վերջին երկու օրերին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում մարտական գործողություններում ադրբեջանական բանակի 16 զինծառայող է զոհվել:

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հաղորդում է նաև, որ հայկական կողմից գնդակոծության հետևանքով Աղդամի շրջանի Շարիֆլի գյուղի մի բնակիչ է զոհվել:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը, հիշեցնենք, նախորդ օրերին էլ հայտնել էր իրենց մեկևկես տասնյակ զոհերի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG