Մատչելիության հղումներ

Լարվածության աճ հայ-ադրբեջանական սահմանին՝ Բերդավանի և Կոթիի ուղղությամբ


Անցած գիշեր և այսօր առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը հայ դիրքապահների և բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82մմ ականանետեր:

Հայաստանի Զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Փոխհրաձգության ընթացքում բեկորային վիրավորում է ստացել 33-ամյա պայմանագրային զինծառայող Զորի Աշրաֆյանը:

«ՀՀ Զինված ուժերը դրսևորելով զսպվածություն շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG