Մատչելիության հղումներ

Հրապարակվել է ևս երեք զոհված զինծառայողի անուն


ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրը
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում բախումների հետևանքով զոհված ևս երեք զինծառայողի անուն՝ ՀՀՍ ծառայության պետ, մ-ր Թորոյան Հայկ Վահանի, ծնվ. 1985թ., 2հգմ 2 հխդ հրամանատար, ավ լ-տ Ստեփանյան Մերուժան Արթուրի, ծնվ. 1993թ., կրտ. ս-տ Իսկանդարյան Ռուբեն Աշոտի, ծնվ. 1993թ․:

«Ցավում ենք ու հպարտանում..․», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ հրապարակելով զինծառայողների անունները:

Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն ևս յոթ զինծառայողի անուն էր հրապարակել:

Ապրիլի 1-ից շփման գծում սկսված բախումների հետևանքով հայկական կողմը կորցրել է 20 զինծառայող, վիրավորվել է 72-ը: 26 զինծառայող անհետ կորած է համարվում: Հայկական կողմը կորցրել է նաև 7 տանկ, 5 դիրք Ղարաբաղի հարավում, 3-ն էլ հյուսիսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG