Մատչելիության հղումներ

Քերրին ու Լավրովը դատապարտել են ԼՂ-ում իրավիճակը սրելու որոշ «արտաքին խաղացողների» փորձերը


Ջոն Քերրի, Սերգեյ Լավրով, արխիվ
Ջոն Քերրի, Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցում Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, «լուրջ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ, վերահաստատելով ռազմական գործողությունների դադարեցման իրենց վճռական կոչը»:

Լավրովն ու Քերրին դատապարտել են որոշ «արտաքին խաղացողների» փորձերը՝ Ղարաբաղի շուրջ հակամարտությունը խթանելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG